26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փառքդ շատ, Տեր Աստված

Մի քանի տարի անընդմեջ շարունակվող լարվածությունը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Էջմիածնի կաթողիկոսարանի միջեւ կարծես թե մեղմվում է: Դեռևս 2013 թ-ին Երուսաղեմի նորընտիր պատրիարքը մեղադրական նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին` տարակուսանք հայտնելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ և նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը:

Իսկ դեռևս անցած տարի նոյեմբերին էլ մի քանի տարվա նախապատմություն ունեցող այս լարվածությունը հերթական անգամ էր սրվել, երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մերժել էր եպիսկոպոս ձեռնադրել Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված Պարետ Ծ վարդապետ Երիցյանին, որից հետո Նուրհան արքեպիսկոպոսը չէր մասնակցել նաև Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովին:

Նշենք, որ իր վերջին նամակում Նուրհան արքեպիսկոպոսը բաց նամակով հայտնել էր, որ Մայր Աթոռը նպատակ ունի Երուսաղեմի պատրիարքությունը ինչ-որ թեմի վերածելու, և որ այս գաղափարն առաջ է տարվել նաև Գարեգին Բ-ի գահակալության առաջին տարիներից ի վեր:

«Վեհափա՛ռ, ժամանակին փորձեցիք Երուսաղէմի եւ Պոլսոյ Նուիրապետական Աթոռները չէզոքացնել բայց չյաջողեցաք, եկէ՛ք մէյ մըն ալ մի՛ փորձէք»,-  գրել էր պատրիարքը: Վերջինս նաև սուր քննադատության էր արժանացրել կաթողիկոսի կառավարման մոդելը` հավաստիացնելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր դարավոր գոյության ընթացքում արտաքին հարվածներից այնքան չի տուժել, որքան այն քանդիչ փորձերից, որը Վեհափառն է արել:

Սակայն, ինչպես երեկ նկատեցինք, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ոչ միայն ժամանել էր մյուռոնօրհնության արարողությանը, այլ նաև մասնակցել եպիսկոպոսաց ժողովին և առանձին հանդիպում ունեցել կաթողիկոսի հետ: Իսկ թե ինչ են քննարկել այդ հանդիպման ընթացքում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել:

Կարող ենք փաստել միայն, որ Երուսաղեմի Հայոց պատրարքը բավական մեծ խանդավառությամբ էր մասնակցում Մյուռնօրհնության արարողությանը, Կաթողիկոսի հետ քայլում էր կողք-կողքի, խորանի մեջ նրա կողքին էր կանգնած և անգամ խոսքով հանդես եկավ:

Ի միջի այլոց, այս նույն ոգևորությունը նկատելի է նաև Երուսաղեմի Հայոց Պատրարքարանի Facebook-յան էջում, որտեղ հավուր պատշաճի ներկայացաված է պատրիարքի ժամանումը Մայր աթոռ, նրա դիմավորումը և հանդիպումը կաթողիկոսի հետ: Լուսանկարներ են զետեղված Մյութռոնօրհնության արարողությունից:

Հավելենք, որ պատրիարքական աթոռներն ինքնավար կարգավիճակ ունեն, և Նուրհան արքեպիսկոպոսի ավելի ազատ լինելու պատճառը հենց դա է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ