26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահանին կարգավիճակ կտրվի

«Քանի որ Ադրբեջանն արդեն ընդունել է Վահան Մարտիրոսյանին, ապա նրան կարգավիճակ կտրվի, և մեկ այլ երկրից ապաստան խնդրելու ընթացակարգը կկարգավորվի Ադրբեջանի օրենսդրությամբ»,- Henaran-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Փաստաբանը նաև պարզաբանեց, որ Վահան Մարտիրոսյանը եթե անգամ նման նպատակ ունենա, ապա մեր պետական օրենսդրությունը որևէ կերպ չենք կարող վկայակոչել Վահան Մարտիրոսյանի հանձնվելու և դրանից հետո այլ երկիր դիմելու խնդրին: Եվ եթե նա դիմի մեկ այլ երկիր կրկին քաղաքական ապաստան ստանալու հարցով, ապա դա կկարգավորվի կա՛մ Ադրբեջանի օրենսդրությամբ, կա՛մ այն երկրի օրենսդրությամբ, որին կդիմի վերջինս:

«Եթե անգամ նա մի 3-րդ երկրից էլ քաղաքական ապաստան խնդրի, ապա հստակ հնարավոր չէ ասել, թե մեր օրենսդրությամբ հնարավոր կլինի՞ պահանջել նրա հետվերադարձը, թե՞` ոչ: Դա կախված կլինի այն բանից, թե մենք ինչպիսի իրավական շփման մեջ ենք գտնվում այդ երկրի հետ: Այսինքն` ունե՞նք միջազգային պայմանագիր, կամ ունե՞նք մեկ այլ իրավական ակտ, որ թույլ կտա ինչ-որ բան պահանջել այդ երկրից»- եզրափակեց փաստաբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ