26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Ջիգարխանյանը չի հավատում աշխարհի վերջին

”Հայաստանը սիրում եմ, ես հայ եմ, դրանով եմ սնվում”,-Комсомольская правда ռադիոկայանում հյուրընկալվելիս հարցազրույցում ասել է ՀՀ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Նա պատմել է, որ ինքը հաճախ է այցելում Հայաստան, սակայն շատ կցանկանար` ավելի հաճախակի այցելել հայրենիք: Ջիգարխանյանը նաև ասել է, որ Երևանում վերջին անգամ կայացած հոյրախաղերն ուղղակի հրաշալի էին, ր այդ հոյրախաղերը նրա համար շատ հաճելի էին:

Հաղորդավարները հարցրել են, թե արյդոք Բաքվից ևս հյուրախաղերի առաջարկ է եղել: ”Ինձ համար` մենք իսկապես հարևաններ ենք, մենք կողք կողքի ենք ապրում, դա չի կարելի մոռանալ”,-պատասխանել է Ջիգարխանյանն ու հավելել, որ ինքը կցանականար նույն բեմականացմամբ մեկնել Երևան, Բաքու և Թբիլիսի:

Արմեն Ջիգարխանյանը վստահեցրել է, որ չի հավատում աշխարհի վերջին, անգամ Աստծուն: ”Եթե վաղը փողոցում վատանամ, հենց մարդը կմոտենա ու կօգնի ինձ”,-նշել է մեծն արտիստը ու ավելացրել, որ ինքը, սակայն, համաձայն է Էյնշտեյնի այս մտքի հետ` ”Եթե Աստված չկա, նրան պետք է հորինել”։ 

Վերջերս նշվեց հայ սիրվա դերասանի 77-ամյակը: Այս մասին Ջիգարխանյանն ասել է, որ ինքը 77 տարեկանում էլ շարունակում է ապրել լիարժեք կյանքով: Նա խորհուրդ է տալիս տարիքի պատճառով բարդույթների մեջ չընկնել, ինչպես ինք է ապրում: ”Պետք է ապրելու ու չվախենալ”,-ընդգծել է նա:

 Ջիգարխանյանից խնդրել են նաև բացել իր հավերժ երիտասարդության գաղտնիքը։ ”Բանաձևը ոչ ոք չի կարող ասել։ Քանի դեռ ինքներս չենք անցել այդ ճանապարհը, ճանաչողության ծանր ուղին, այդպես էլ ոչինչ չենք իմանա։ Տեսությունը, մարդկային պատմություններն այս հարցում չեն օգնի”,-ասել է նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ