18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա կխժռի քեզ եւ դու կմեռնես …

Սուրբ Հերակլը մի աշակերտ ուներ, որ մյուսներից ավելի էր զարդարված հնազանադության շնորհով: Մի անգամ այս աշխատավորն ընկավ ծերի ոտքերն ու խնդրեց, որ իրեն աբեղա ձեռնադրի: Հերակլը համաձայնեց, և երբ ձեռնադրությունից առաջ վանականի համար մենախուց պատրաստեցին, որպես ուսուցիչ` դիմեց իր աշակերտին. «Զավակս, կատարիր իմ պատվիրանը. երբ քաղցես՝ կեր, երբ ծարավես, խմիր, երբ հոգնես, քնիր: Միայն թե խցից մինչև շաբաթ դուրս մի գա. եւ այդ օրն էլ այցելիր ինձ»:

Երիտասարդ աբեղացուն երկու օր կատարեց ծերունու հանձնարարությունը, իսկ երրորդ օրը ձանձրույթ զգաց և սկսեց գանգատվել ուսուցչի խիստ արգելքից: Նա մինչև վերջ երգեց երեկոյան կանոնը` թեպետ սրտնեղելով, և արևամուտի հետ պառկեց քնելու: Եվ ի՞նչ տեսավ. իր խշտիի վրա պառկած է ինչ-որ սև ու չար արարած և իր վրա կրճտացնում է ատամները: Սարսափած տղան, իրեն կորցրած, դուրս նետվեց խցից, վազեց ծերի մոտ և բախեց նրա դուռը: « Խղճա ինձ, աբբա, -աղերսեց նա, – գթա, հայր»:

Բայց ծերը, հոգով տեսնելով նրա տրտունջը, որն, անշուշտ, պատվիրանը խախտելու առաջին քայլն է, խցի դուռը չբացեց
մինչև լույս: Երբ վերջապես նա ներս թողեց աբեղացույին, դողացող աշակերտը բացականչեց. «Հայր, երբ գնացի քնելու,
անկողնուս վրա հրեշ տեսա: Մահու չափ վախենում եմ նրանից»:

«Դա քեզ պատահեց այն պատճառով, – ասաց Հերակլը,  որ դու, զավակս, փնթփնթացիր և դրանով իսկ գլորվեցիր
մինչեւ պատվիրանը խախտելը: Այդ սև, չար հրեշը սարսափեցնում է քեզ, բայց դրանից պաշտպանություն կա՝ խաչը և աղոթքը: Վայ քեզ, եթե քո սրտին տիրում են օրինախախտության գործերը. այդժամ ինքդ քո ներսում քո խղճի մեջ ավելի սարսափելի հրեշ ես գտնում, որ ատամ է կրճտացնում քեզ վրա: Նա կուլ կտա քեզ, կխժռի, և դու կմեռնես»:

Այսպիսի օրինակներով սովորեցնելով երիտասարդ ճգնավորին` սուրբ Հերակլը որոշ ժամանակ անց ձեռնադրեց նրան, իսկ ձեռնադրվածը շուտով աշակերտից վերաճեց ուսուցչի:

 Արարատյան Հայրապետական Թեմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ