26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշվեհարդար կտեսնեն

«Ազատամարտիկների դաշինք»-ի  անդամները քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  հիվանդանոցի բակում քննարկում արեցին և միասնական որոշում կայացրին, որ իրենք իրենց հերթին ևս որոնողական աշխատանքներ են կատարելու և փնտրելու են ազատամարտիկ՝ Սմբատ Հակոբյանին  ծեծողներին։

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) նշեց, որ պարտադիր իրենց ձեռքում պետք է հայտնվի ծեծողներից մեկը, ում հետ իրենք պետք է հաշվեհարդար տեսնեն․ «Մենք պետք է պարզենք, թե ովքեր են ծեծողները և ինչի համար են ծեծել»։

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակցին, ում մատնանշել էր Սմբատ Հակոբյանը, Պետրոսյանն ասաց, որ որևէ բան չեն բացառում, բայց չեն էլ հաստատում, որ Հայրապետյանը կարող է ինչ-որ կապ ունենալ այս ամենի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին:Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Ազատամարտիկը հայտարարել է, թե իրեն ծեծի է ենթարկողների մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկը, ում անունը Տիգրան է, վերջինս սակայն հերքել է այդ ամենը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ