26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իգդիրում հակահայկական արշավ է սկսվել հայատառ ցուցանակի դեմ

Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «avrupabulenti.com» կայքի` կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան, Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ է փակցրել: Վերջինս նշել է, որ իրենք պաշտոնական գրություն են ուղարկել կառավարություն, ներքին գործերի նախարարություն և Իգդիրի նահանգապետարան `պահանջելով վերանայել հարցը:

Գյուլբեյը մեղադրել է նաև քառալեզու ցուցատախտակի (այդ թվում` հայերեն) նախաձեռնության հեղինակ Թուզլուջայի ազգությամբ քուրդ համաքաղաքապետին քուրդ բնակչությունից ստացած քվեներով ձեռք բերած իշխանությունը ի շահ հայերի ծառայեցնելու մեջ:

Թուրքական «sozcu.com» կայքում էլ հրապարակվել է Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի նախագահ Սերդար Ունսալի հայտարարությունը, ով նույնպես դեմ է հանդես եկել վերոհիշյալ հայատառ պաստառի տեղադրմանը:

Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:

Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ