27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դուխներդ տեղը պահեք. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերությունը կընդունի Արարատի գյուղատնտեսների խաղողի ողջ բերքը: Այս մասին անձամբ Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին ասաց Մասիսի գինու գործարանի բակում, որտեղ բազմաթիվ գյուղացիներ էին հավաքվել և դժգոհում էին, որ իրենց բերքը չեն մթերում:

«Սիրելի խաղողագործներ, դուք գիտեք, ըստ ավանդույթի, և գարնանը, և աշնանը մենք հանդիպում ենք իրար հետ և քննարկում ենք, թե  ինչ է ձեզ պետք,  և ինչ խնդիրներ, որ առաջարկել եք՝ ես միշտ օգնել եմ, սատար կանգնել: Ճի՞շտ է, թե՝ ոչ»,- հարցրեց գյուղիներին Գագիկ Ծառուկյանը:

«Եվ այսօր էլ, ես տեսնելով, որ ինչ-որ խառնաշփոթ կա,  ես այսօր եկել եմ հատուկ Ձեր հետ հանդիպելու, քանարկելու, լուծում տալու, որ դուք հանգիստ, խիղճներդ հանգիստ գնաք: Դուք գիտեք, որ եղել է, և՛ կարկտահարություն, և՛ ցրտահարություն: Նայելով Ձեր վիճակը, ես պարզ է Ձեզ աջակցել եմ, եղել են, ասենք թե ինչքան գումար ենք ծախսել, 300 հազար, 500 հազար դոլար, ես ձեզ ասել եմ, որ եթե դուք բերք չեք ստանում, այդ գումարն ինձ պետք չի: Ճի՞շտ է, թե՝ ոչ:

Հիմա տնօրինությունն ինձ ներկայացրել է, որ մենք սպիրտի տեղ չունենք, խաղողի տեղ չունենք, քանի որ այս տարի մենք վաճառել ենք 7 մեքենա՝ անցյալ տարի 450 մեքենա, բայց դա Ձեր վրա չի ազդելու: Մենք բոլորս պետք է կարողանանք մեզ նեղություն տանք, որ դուք ոտքի կանգնեք: Մեր ուժը,  հզորությունը, հարստությունը, որ դուք կարողանանք  պինդ լինեք, տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավանա: Դրա համար ես հանձնարարել եմ, որ ոչ մի կապ չունի, մենք պետք է ընդունենք»,- դիմելով գյուղցիներին՝  ասաց գործարարը :

Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին վստահեցրեց, որ այս տարի ևս կընդունեն խաղողի ողջ բերքը 1 կիլիոգրամը 150 դրամով, ինչպես նաև տեղում կվճարեն մթերված խաղողի:

«15 տարի ես Ձեզ հետ աշխատում եմ, ես ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ ձեզ օգտակար լինել , ձեր մատից փուշ հանել, որ դուք կարողանաք ձեր ընտանիքը պահել»,- նշեց Գագիկ Ծառուկյանը և հորդերոց.«Դուխներդ տեղը պահեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ