19 Հուլիսի, Ուրբաթ, 2019

Սպանություն Երեւանում

image_12557

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ Էրեբունու բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին, ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի եւ 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջեւ, որի ժամանակ Հարություն Մկրտչյանը դանակով հարվածել է Ալեքսան Սիմոնյանի ձեռքին եւ Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Մկրտչյանը եւ Հ. Թանապուրյանը հայտնաբերվել եւ ներկայացվել են բաժին:

Հարություն Մկրտչյանը եւ Հարություն Թանապուրյանը ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ