02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Խաչակրաց արշավանք”Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե

Ֆրանսիայի սենատի անդամ Նատալի Գուլեն քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը եւ ասել, թե “խաչակրաց արշավանք է հայտարարելու” այս օրինագծի դեմ՝ երկրի Սենատում դրա ընդունումը կանխելու նպատակով:

“Ես խաչակրաց արշավանք կհայտարարեմ Վալերի Բուայեի օրինագծի դեմ”, – ասել է Գուլեն՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որով ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում եւ մոտ 58 հազար դոլարի տուգանք:

“Ամերիկայի Ձայն” ռադիոկայանը վկայակոչելով “Հուրիեթ” պարբերականին` նշում է, որ  Գուլիեն ասել է, թե ճնշում գործադրելու ցանկացած փորձ վնաս է հասցնելու Ֆրանսիայի զբաղեցրած դիրքին՝ հավելելով, որ ժողովրդավարական պետություններում հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով:

Ֆրանսիայի սենատի անդամ Գուլիեն ասել է նաեւ, որ դեմ է հանդես գալիս ժողովուրդների հավաքական հիշողության մասին օրենքներին:

Սենատոր Գուլեն, այնուամենայնիվ, հորդորել է Ֆրանսիայում գործող թուրքական կազմակերպությունները գործել խելամիտ եւ հանգստություն պահպանել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը անցած տարվա դեկտեմբերի 22-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին՝ չնայած ՆԱՏՕ-ի իր հիմնական դաշնակից եւ Եվրոպայում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող Թուրքիայի կողմից նման գործողության բացասական հետեւանքների մասին արված բազմաթիվ սպառնալիքների:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ