27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծխախոտը թանկանում է. գործարարները ՊԵԿ-ին սխա՞լ են հասկացել

Երեւանի որոշ վաճառակետերում 20-40 դրամով  թանկացել է տեղական արտադրության ծխախոտը: Սակայն բազմաթիվ վաճառակետերում թանկացում դեռ չկա` վաճառվում են դեռեւս Ամանորից առաջ ձեռքբերված ծխախոտը:

“Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ” ընկերության ներկայացուցիչ Արտակ Զարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ծխախոտի որոշ տեսակների թանկանալու փաստը: Նրա խոսքով, դա պայմանավորված է ակցիզների բարձրացմամբ:

 

Արտակ Զագարյանն ասաց, որ  իրենց արտադրած ծխախոտը թանկացել է միջինը 12-13 դրամով: Խնդիրն այն է, որ տեղական ծխախոտի ակցիզները բարձրացվում են արդեն երրորդ տարին անընդմեջ, եւ բարձրացվելու են նաեւ հետագայում` մինչեւ տեղական եւ ներմուծված ծխախոտների  ակցիզները հավասարվեն: Մասնավորապես` 2012 թ. հունվարի 1-ից տեղական արտադրության ծխախոտի ակցիզը սահմանվել է 1 տուփի համար 125 դրամ, այնինչ 2008-ին ընդամենը 80 դրամ էր, իսկ 2011 թ.` 115 դրամ:

Ըստ Ա. Զարգարյանի` լայն տարածում ունեցող “MT” ծխախոտը չի թանկացվել, բայց “VIP”-ի որոշ տեսակներ, մասնավորապես` կապույտ գույնի  “VIP”-ը թանկացվել է 33 դրամով: Մյուս տեսակները թանկացվել են 2-3 դրամով:

Նշենք սակայն, որ ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է ակցիզների բարձրացման մասին տեղեկատվությունը: Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” 07.10.2010թ. ՀՕ-126-Ն օրենքով սահմանվել են ծխախոտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ են մտնելու 2014թ. հունվարի 1-ից:

Ըստ երեւույթին` գործարարները սխալ են հասկացել օրենքը, կամ էլ նրանց սխալ մեկնաբանություն են տվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ