27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրիտանական BBC-ի ռուսական ծառայությանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում` ԼՂ հակամարտությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Ռուսաստան, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին եւ այլն:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, ամեն ջանք գործադրում է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար:

«Այդ ջանքերը որոշակի արդյունք են տվել: Դեռևս կարգավորում չկա, սակայն երեք համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հարցով զբաղվում են ամենաբարձր մակարդակով», ասել է նա:

Արտգործնախարարը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է համանախագահների խմբի հետ համատեղ ջանքեր ներդնել՝ խնդիրը լուծելու համար։

Խոսելով գրեթե ամեն օր տեղի ունեցող փոխհրաձգությունների մասին և պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը լիամասշտաբ պատերազմը կանխելու համար, Էդվարդ Նալբանդյանն ասել է. որ Հայաստանը դա պետք է անի միջազգային հանրության հետ համատեղ։

«Միջազգային հանրությունը որոշակի ընդհանուր մոտեցում է առաջարկել, որի հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը, սակայն կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հրաժարվում է այդ հիմքով գնալ կարգավորման և ավելին՝ ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն։ Ադրբեջանը մշտապես սադրանքների է գնում, օգտագործում է ագրեսիվ, սպառնալից հռետորաբանություն, թե ահա ուժ կկիրառի, նոր պատերազմ կսկսի։

Քանի որ Ադրբեջանը հատել էր բոլոր «կարմիր գծերը», ապա հունվարին Մինսկի խումբը հայտարարություն արեց՝ Ադրբեջանին կոչ անելով դադարեցնել սադրանքը շփման գծում, դադարեցնել ՄԽ համանախագահներին ուղղված քննադատությունը» ,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարը նշել է, որ ողջ աշխարհն է քննադատում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, իսկ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ հակամարտության գոտում լարվածությունն ուժեղացնելով, սակայն դա նրան չի օգնում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ