26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էլի Շեւչենկոյի անվան դպրոցը. բաց նամակ ԿԳՆ-ին եւ Երեւանի քաղաքապետին

Երեւանի թիվ 42 ավագ դպրոցի ծնողնեը բաց նամակով դիմել են ՀՀ  կրության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ծնողները մասնավորապես գրում են . “Մեր դպրոցի նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանը  արհամարելով ԿԳՆ-ի ու Երեւանի քաղաքապետարանի հրահանգները կապված դասերի վերսկսման հետ (այսինքն չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից) որոշել ,է որ մեր դպրոցում դասերը պետք է սկսվեն հունվարի 12-ից:

Դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյան

Նա անօրինաբար որոշում է կայացրել անարգելով մեր , մեր երեխաների եւ  ուսուցիչների կարծիքը:Այսպիսի արհամարանք մենք դեռ չենք տեսել եւ ոչ մի տնօրենի օրոք:Շարունակելով խոսքը` կցանկանայինք ներկայացնել դպրոցի վիճակի մասին համառոտ բնութագիր: Դպրոցը գտնվում է քանդված վիճակում, չի ջեռուցվում , պատերը քանդված են , իսկ դռները ու պատուհանները` կոտրված եւ մաշված: Ինչպես է մեր տնօրենը պատկերացնում դասերի վերսկսումը այս պայմաններում ու այս ժամանակ մենք չենք պատկերացնում: Դպրոցում ավելի ցուրտ է քան դրսում:

Տաք օրերին ջերմաստիճանը հասնում է մինչեւ +6 աստիճանի , իսկ ցուրտ օրերին հասնում է մինչեւ -4 աստիճանի:Սրանք մոտավոր թվեր են: Ջեռուցման սարքերը կամ փչացած են կամ լավ չեն աշխատում եւ շատ քիչ են: Դպրոցի անգամ 1/3-ը չի տաքացվում: Դասարանների պատուհանները բաց են դռները նույնպես , քանի որ կամ ապակի չկա կա էլ կոտրված են: Պատերը քանդված են իսկ մանրահատակը բացակայում է կամ էլ տեղ-տեղ կարկատված է: Դիմում ենք ԿԳՆ-ին ու Երեւանի Քաղաքապետարանին եւ խնդրում ենք լուծել այս խնդիրը: Դպրոցում սովորող մոտ 400 աշակերտներից մենք վստահ ենք, որ մինչեւ հունվարի 23-ը չի գալու մոտ 300-ը:Մնացածներն էլ կգան ու կգնան , քանի որ անհնար է այդ պայմաններում նամանավանդ սպասվող ցուրտ եղանակին դասեր անցկացնել:

Շեւչենկոյի անվան դպրոց

Շեւչենկոյի անվան դպրոց

Մեր նոր տնօրենը երեւի տեղյակ չէ մոտակա 2 շաբաթվա եղանակի տեսությունից եւ երեւի նա միայն նայել է երկնքին ու տեսել է տաք եւ բաց եղանակ ու որոշել է դասերը վերսկսել հունվարի 12-ից:

Դպրոցում նաեւ լայն տարածվել է այս վերջին շրջանում ջրծաղիկը ու դեղնախտը , իսկ մեր դպրոցի բուժքույրը գոյություն էլ չունի:Մենք նրան 2 տարի է չենք տեսել:

Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք եւ չենք ցանկանում , որ մեր երեխաները հունվարի 12-ից հաճախեն դպրոց:Մեր երեխաները դպրոց կհաճախեն հունվարի 23-ից ինչպես մյուս բոլոր դպրոցներում է:

Տ.Գ.Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողներ
Ռուզաննա Մարտիրոսյան, Լիանա Ասատրյան,  Կարինե Առաքելյան, Սեդա Մարգարյան, Լիլյա Գրիգորյան, Սվետլանա Ալավերդյան եւ ուրիշներ” :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ