21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Ամոթ դատախազին. թեժ իրավիճակ դատարանում/վիդեո/

Երևանի  Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհամուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Այսօր պետք է հրապարակվի Հայկ Կյուրեղյանի դատավճիռը, սակայն ինչպես հաղորդում  ՝ Henaran.am-ի թղթակիցը դատարանից Հայկ Կյուրեղյանը ներկա չէր սեփական դատին, քանի որ անցած անգամ նա որոշակի ժամանակով հեռացվել էր դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի համար պետական մեղադրողը պահանջել է 14 տարվա ազատազրկում:

Նշենք, որ դատական նիստն սկսելուն պես դահլիճում ներկա գտնվողները սկսեցի ամոթանք տալ դառախազին, ապա պահանջեցին մեղադրյալի ներկայությունը:

Արդյունքում դատարանում և դատարանի դռների մոտ անգամ առաջացավ թեժ իրավիճակ: Հայկ Կյուրեղյանի գործավ դատավճիռը դատարանը կընթերցի այսօր ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը…  որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել:

Հիշեցնենք, որ նա իր ակցիան ուղղել  էի ի պաշտպանություն «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով մեղադրյալներին:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ