26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված զինվորական, մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է։

Այս մասին Henaran .am-ին հայտնեցին  Էրեբունի բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքից։  30-ամյա մայորը ծանր վնասվածքներ էր ստացել, հեռացրել էին նրա փայծախը, ուներ նաև գանգուղեային վնասվածք։

6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո Սևակ Գրիգորյանը մահացել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Սեպտեմբերի 5-ի ողբերգական ավտովթարից մահացել էին նաև զինծառայողներ` կապիտան Տարոն Սեդրակյանը, մայոր Գրիգոր Սահակյանը և ենթասպա Գևորգ Վարդանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ