27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը մերժեց երեքին էլ. վարորդների տուգանքները չեն վերանայվի

Այսօր կառավարության նիստին արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալու մասին հարցերը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաստատեց նախարարի «դեմ» տեսակետը:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հա­յաստանի Հան­­րա­­պե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» է:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ