26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիան հրաժարվել է ընդունել հումանիտար օգնությունը

Սիրիական իշխանությունները թույլ չեն տվել հումանիտար օգնությամբ շարասյունը մտնի իրենց երկիր: Ինչպես հայտնել է “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը, օգնությունը հավաքված է եղել արտասահմանում բնակվող սիրիացիների կողմից:

Սահմանապահները թույլ չեն տվել գրեթե 150 մարդու, որոնք հարեւան Թուրքիայից հագուստ, դեղամիջոցներ եւ սնունդ են բերել: Ոչ մի ավտոմեքնեա կամ ավտոբուս, որոնցով բերվել է օգնությունը, չի անցել Սիրիայի սահմանը:

Ակտիվիստները սահմանի մոտ ճամբար են հիմնել եւ հայտնել, որ իրենք, միեւնույն է, ստանալու են սահմանն անցնելու թույտվություն: Սիրիական իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն բացատրել, թե ինչու են արգելում էթնիկ սիրիացիներին օգնել իրենց հայրենակիցներին:

Երկրի հյուսիսում եւ սահմանամերձ տարածքներում սիրիական բանակի կողմից իրականացրած մի շարք գործողություններից հետո գրեթե 10 հազար մարդ փախել է հարեւան Թուրքիա: Նրանք չեն պատրաստվում վերադառնալ  հայրենիք, մինչեւ այնտեղ չփոխվի իշխանությունը: Նրանք, ովքեր Սիրիայում են մնացել, դժվարություններ ունեն սննդամթերք եւ դեղամիջոցներ հայթայթելու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ