17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Թու, թու, թու, աչքով չտանք”.գլխավոր վարակաբան /վիդեո/

Հանրապետության գլխավոր վարակաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանի խոսքով, անցած տարի Հայաստանում նոր, արտառոց վարակներ չեն գրանցվել:Աղիքային վարակներ, դեղնախտի տարբեր տարատեսակներ, կարմրուկ, ջրծաղիկ արձանագրվել են:

“Թու, թու, թու աչքով չտանք”,-ասում է գլխավոր վարակաբանը` նշելով, որ գրիպի համաճարակ չունեցանք եւ այսօր էլ չունենք: Ըստ բժշկի` ջրծաղիկի դեմ պայքարելը մի քիչ դժվար է, այն անկառավարելի  է եւ օդակաթիլային վարակ է:

“Եթե կարմրուկի, կարմրախտի խոզուկի դեմ պատվաստումներ անում են , ապա ջրծաղիկի դեմ չկա պատվաստանյութ:Երեք տարի է, որ սեզոնում ջրածաղիկի շատ դեպքեր են արձանագրվում”,-ասում է Արա Ասոյանը: Տարիքային սահմանափակում  եւս չկա:

Հիմնականում վաղ տարիքում են ընկնում, բայց վերջին տարիներին մեծահասականերն էլ են վարակվում: “Անցած տարի 3 սերունդ հիվանդացավ: Նորածին երեխան, 21-22 տարեկան մայրը եւ 45-ամյա տատը: Ամենածանր տարավ տատը, դա էլ տարիքի հետ է կապված”,-ասում է բժիշկը:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը:

Իսկ անցած տոնական օրերին սննդային թունավրումներ չեն արձանագրվել: “Դա մեր եւ իհարկե լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում էր: Մենք խորհուրդներ տվեցինք, իսկ լրագրողները հասցրին տեղ”,-համոզված է Արա Ասոյանը:

http://youtu.be/f9uxsAUhuf0

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ