27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Օրինաց երկրի” նախագա՞հը թե՞ Արթիկի ոստիկանապետն է քրեական հեղինակության հովանավորը

Տուժած ոստիկանը` Լուկաշ Մինասյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ Շիրակի մարզի բնակիչ Անուշավան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին առեւանգելու համար՝ ՀՀ քրեական օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը`կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով/:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Անուշավանը` իր գետափցի ընկերների հետ միասին   Արթիկի հրապարակում ծառայություն կատարող  ոստիկան Լուկաշ Մինասյանին առեւանգել էր, տարել ծանոթի սրճարան եւ ծեծել: Արթիկում պտտվող խոսակցությունների համաձայն, Անուշավանը ոստիկանից պատիվ էր պահանջել իր խաբված եղբոր համար: Ոստիկանի եղբայրը, որը այժմ Ռուսաստանում է, աշխատեցրել ու խաբել էր քրեական հեղինակության եղբորը:

Ըստ քննչական ծաառյության հաղորդագրության, “իր կյանքին եւ առողջությանը սպառնացող հանցավոր ոտնձգությունը կանխելու նպատակով ոստիկանն իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակից վեց կրակոց է արձակել, որոնցից 3-ը՝ օդ, իսկ 3-ը՝ Ա. Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ, ու վիրավորել վերջինիս”:  Անուշավան Բաղդասարյանը կալանավորված է:  Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նա ազգակցական կապ ունի “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանի հետ, եւ համոզված էր, որ չի պատժվելու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Անուշավան Բաղդասարյանը մտերիմ հարաբերություններ ունի նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի հետ, եւ վերջինս նրա կատարած արարքները միշտ թաքցնում էր եւ գործը փակում: Henaran.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել անձամբ ոստիկանապետից, սակայն արդեն 3 օր է, մեր հեռախոսազանգերին Արթիկի ոստիկանությունից անընդհատ պատասխանում են` “պետը տեղում չէ”, “պարոն Պետրոսյանը  վարչության պետի մոտ է”, “պետը գործով դուրս է եկել”:

Ի դեպ, ըստ լրատվամիջոցների քրեական հեղինակություն համարվող Անուշավան Բաղդասարյանը լավ անուն ունի Արթիկի շրջակա գյուղերում եւ խոստացել էր ոստիկանապետին, որ խորհրդարանական  ընտրությունների ժամանակ կօգնի եղբորը` Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին` պատգամավոր ընտրվելու:

 

Արմեն Դավթյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ