19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած զինծառայողի դատաբժշկական փորձաքննությունները պատրաստ կլինեն մոտ երկու շաբաթից արդյունքները

Բենիկ Հարությունյան

2011թ. դեկտեմբերի 30-ին ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը պատասխանել է  Henaran.am-ի  հարցերին: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը մահացել է ջրծաղիկից, եւ պաշպանության նախարարը նրա հարազատներին խոստացել է անաչառ քննություն:

– Հանձնաժողովը ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել:  Հայկ Խաչատրյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել:  

– Հայկ Խաչատրյանի մահվանից հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովը անմիջապես անցել է իր աշխատանքներին եւ ուսումնասիրություններ կատարել զորամասում, հոսպիտալում եւ ինֆեկցիոն հիվանդանոցում: Համագործակցված աշխատանք է  իրականացվել դեպքի հետ առնչվող դատաբժշկական եւ քննչական օղակների հետ: Հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է հրավիրել եւ նախարարին ներկայացրել իր ուսումնասիրությունների նախնական արդյունքները: Պետք է նշեմ, որ հանձնաժողովը կկարողանա վերջնական բժշկական եզրակացություն ներկայացնել միայն դատաբժշկական նյութերի հետազոտման արդյունքներից հետո:

Այդ արդյունքները կարող են լինել հետազոտության համար անհրաժեշտ ժամկետներից հետո միայն: Կցանկանայի ավելացնել, որ այստեղ անհարկի շտապողականություն պետք չէ եւ անհրաժեշտ է աշխատանքները կազմակերպել մասնագիտական չափանիշներով: Հայկ Խաչատրյանի հարազատները եւս տեղյակ են հանձնաժողովի աշխատանքների մասին եւ սպասում են վերջնական արդյունքների հրապարակմանը:

Իսկ մոտավորապես քանի՞ օր հետո կլինի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

– Կարծում եմ` դատաբժշկական հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն մոտ երկու շաբաթվա ընթացքում, որից հետո, ունենալով նաեւ նախաքննական մարմնի փորձագիտական դիտարկումները, հանձնաժողովը կկայացնի իր վերջնական մասնագիտական եզրակացությունը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ