26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բենզալցակայաններն ու գազալցակայանները բացահայտ խաբում են

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը ստուգումների արդյունքում լուրջ խախտուներ է հայտնաբերել բենզալցակայաններում ու գազալցակայաններում (ԱԳԼՃԿ-երում): Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց  տեսչության նորանշանակ պետ Լեւոն Խալիկյանը:

Մասնավորապես, բենզալցակայաններում ռեգուլյար մակնիշի բենզինը վաճառել են որպես պրեմիում եւ սուպեր: Նման խախտման համար միայն Երեւանում վերջին 3 ամսում` 4 բենզալցակայան է փակվել: Սակայն Լ. Խալիկյանը վստահեցրեց, որ բենզալցակայանները գոնե բենզինը պակաս չեն լցնում:

Ինչ վերաբերում է գազալցակայաններին, ապա նրանց հիմնական “մեղքը”  բաշխիչ աշտարակների բացակայությունն է, որի առկայությունը թույլ կտա սպառողին` հետեւել լիցքավորման ընթացքին:

Ըստ Լ. Խալիկյանի` 370 գազալցակայաններից առայժմ միայն 150-ում են տեղադրվել նման աշտարակներ: Լեւոն Խալիկյանը, չտեղադրողներին էլ  “սպառնաց”, որ  նախ կտուգանվեն  100 հազ. դրամով, իսկ եթե օրենքի պահանջը այնուամենայնիվ չկատարեն` կկասեցվի  գործունեությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ