26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեյտինգացավը հասավ դպրոցներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2012թ ոչ միայն նոր միցառումներ կիրականացնի, այլեւ կշարունակի  2010-2011-ին սկսված բարեփոխումները: Այս մասին այսօր լրագորղներին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով այս տարվա անելիքները:

“Մեր գերակայությունները ընդհանուր են, քայլերը` խիստ թիրախային: Մասնավորապես, կրթության մատչելիության ապահովում, կրթության որակի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար: Այս քայլերն են նախատեսված”,-նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի ներկայացմամբ, այս տարվա ընթացքում հանրապետության չորս մարզերում կբացվեն ևս 80 նախադպրոցական հաստատություններ 1500 երեխաների համար: Կվերապատրաստվեն 8 հազար ուսուցիչներ: Նախատեսվում է ինտերնետը հասանելի դարձնել 1403 դպրոցների համար: ԿԳՆ-ն քայլեր կձեռնարկի ինտերնետը մի շարք ավագ դպրոցներում  նաև վայֆայի տեսքով հասանելի դարձնելու համար: Այս հարցով նախարարությունը դիմել է “ՎիվաՍել”-ին:

2012-ի սեպտեմբերի մեկին տարրական դասարանների բոլոր աշակերտները բոլոր դասագրքերը կստանան անվճար:Արմեն Աշոտյանի խոսքով,  առաջին անգամ հանրապետությունում նախատեսվում է անցկացնել հանրակրթական հաստատությունների վարկանիշավորում, ինչի համար ստեղծվելու է արժանանահավատ մեթոդաբանություն, որով չափելի կդառնա դպրոցների կրթության որակը:

“Այս գործիքը մեզ համար շատ կարևոր է թափացիկության տեսակետից: Շատ հաճախ ծնողներին հուզում է այն հարցը, թե որ դպրոցն է լավը, երեխային որ դպորցը տան: Նման ինֆորմացիան պահանջված է, օգտակար և մեր հասարակության համար պիտանի: Այս տարի կմշակենք մեթոդաբանությունը, իսկ 2013-ին արդեն  կունենանք այդ պատկերը”,-ասել է նախարարը:

ԿԳ նախարարն անդրադարձել է նաեւ ուսանողական կրթաթոշակներին եւ նշել, որ կրթաթոշակների ավելացում չի նախատեսվում, սակայն նախատեսվում է անցկացնել “Լավագույն ուսանող” մրցույթ: Խոշոր դրամական պարգևներ կտրվեն մրցույթում հաղթած լավագույն ուսանողներին: Նախատեսվում է նաև մշակել  հայկական բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը: Բուհական համակարգում բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի շրջանականերում կշարունակվեն երեք ուղղություններով` որակավորումների ազգային շրջանակի ներդրման, բուհերի հավատարմագրման եւ բարձրագույն կրթության  ֆինանսավորման:

Ինչ վերաբերվում է միջին մասնակգիտական ուսումնական հաստատություններին, ապա պետպատվերի շրջանակներում անվճար հատկացվող տեղերի թիվը կավելանա: Արմեն Աշոտյանը խոսեց նաեւ գիտական աստիճանաշնորհման գործընթացից ու նշեց, որ թեկնածուական պաշտպանությունների թիվը 2011թ ընթացքում  տեղացիների շրջանում պակասել է 50-ով:  “2012-ին գուցե իջնի թիվը, բայց հավաստիացնում եմ, որ թվի մեջ չէ գիտության որակը: Մենք չպետք է թույլ տանք, որ արժեզրկվի գիտական աստիճանաշնորհման համակարգը : Այո, միջոցառումները խիստ են լինելու”,-հայտարարեց Արեմն Աշոտյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ