27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Ռազմական գործողություն Իրանի դեմ չի ծրագրվում”.ՆԱՏՕ

Բարաք Օբաման կոչ է արել Իրանին խաղաղ բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցի փակման հարցով: Սակայն առայժմ Սպիտակ տանը չեն մեկնաբանում այս ինֆորմացիան:

Միաժամանկ, ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը հայտարարել է, որ Իրանի դեմ ոչ մի ռազմական գործողություն չի ծրագրվում: “Կարեւորն այն է, որ շարունակվի էներգամատակարարումը Հորմուզի նեղուցով: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հասարակության անդամ`միջազգային համաձայնություններին համապատասխան: Որեւէ միջամտություն ՆԱՏՕ-ն չի ծրագրում”,-ընդգծել է Ռասմուսենը:

Իրանն սպառնում է փակել Հորմուզի նեղուցը, եթե Եվրամիությունը նավթի արտահանման վրա արգելք դնի: Հավանական է, որ երկուշաբթի Եվրամիության արտգործնախարարների նիստին հավանություն տրվի այդ արգելքին:

Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով` եթե այն հավանության արժանանա, ապա  սանկցիաներն Իրանի դեմ ուժի մեջ կլինեն մի քանի ամսից, բայց ոչ ավելի ուշ, քան մինչեւ հուլիսի 1-ը: Այս ժամկետն անհրաժեշտ է, որպեսզի ներմուծող երկրները նավթի պաշարներ կարողանան հավաքել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ