26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը եւ Ղարաբաղը խաղաղության գործընկեր չունեն. Ռ Կիրակոսյան

Ամենակարեւոր եզրակացությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից այն է, որ նրանք ընդհանրապես հանդիպեցին”,-հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` լրագրողների հետ հանդիպմանը:

“Սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր Սաֆարովի գործից հետո, եւ հանդիպման կարեւորությունը նրանում չէ, թե ինչ ասեցին Նալբանդյանը կամ Մամեդյարովը, սա պարզապես մարտահարվեր էր ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային հանրությանը”,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանի` պատերազմ հրահրելու ֆոնի վրա Հայաստանը եւ Ղարաբաղը խաղաղության գործընկեր չունեն, իսկ Մինսկի խմբի հետ խաղաղությանն ուղղված բանակցություններն ավելի շատ պարզապես բանակցություններ են, քան խաղաղությանն ուղղված քայլեր: Նա հավելեց, որ այդ հանդիպումից որեւէ ակնկալիք չէր էլ կարող լինել բացառությամբ այն, որ Ադրբեջանն ավելի ակնհայտորեն պետք է հանդես գար որպես մեղավոր եւ անընդունելի կողմ:

“Կարծում եմ, որ խելացի քայլ էր Հայաստանի կողմից նշելը, որ խնդիրն Ադրբեջանի մեջ է, սակայն այդ ամենով հանդերձ մեկ բանակցային կողմ պակասում է` Ղարաբաղը, եւ քանի դեռ այն չի վերադարձել բանակցային սեղանի շուրջ, մենք որեւէ ակնակալիք չպիտի ունենանք` անկախ այն հանգամանաքից` քանի անգամ հայերն ու ադրբեջանցիները կհանդիպեն եւ կորոշեն` որտեղ թեյ կամ սուրճ խմեն”,-շեշտեց քաղաքագետը:

Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձավ նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման փաստին` ընդգծելով, որ դա խոսում է այն մասին, որ դիվանագիտական առումով Ղարաբաղն ուժեղ դիրք ունի:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչ զուգահեռներ կան Ադրբեջանի կողմից օրերս ճանաչում ստացած Հարավային Սուդանի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակների միջեւ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ չնայած այդ փաստին, ավելի մեծ կարեւորություն եւ իրական խնդիր իրենից ներկայացնում է Հյուսիսային Կիպրոսը, քանի որ մինչ օրս Թուրքիան զայրացած է Կիպրոսի` ճանաչված չլինելու փաստի պատճառով: “Իրական պատճառը, որ Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանը, այդ երկրում նավթի մեծ պաշարներն են”,-նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ