27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ReAnimania-ն մեծահասակների ֆիլմարվեստ է

ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին այս տարի ներկայացվել է 400 ֆիլմ` 40 երկրից: Այն կկայանա նոյեմբերի 3-9-ը` Երեւանում:

“Մենք 4 տարի ունենալով բազմաթիվ խնդիրներ, կարողացել ենք գոյատեւել: Այս տարի հյուրերի թիվն ավելի քիչ է լինելու, քանի որ հինգամյակի կապակցությամբ անակնկալներ ենք պատրաստել: Կարեւորություն ենք տվել վարպետության դասընթացներին, որոնք կվարեն Գերմանիայից, ՌԴ-ից եւ Բրազիլիայից ժամանած մասնագետները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի հիմանդիր Վրեժ Քասունին: Նրա խոսքով, ֆիլմերը ցուցադրվելու են գրեթե անվճար կամ սիմվոլիկ վճարի դիմաց:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն ասաց, որ փառատոնը պետք չէ շփոթել մուլտֆիլմերի փառատոնի հետ: Սա մեծահասակների ֆիլմարվեստ է, իսկ երեխաների համար մուլտֆիլմեր կցուցադրվեն Խնկո-Ապոր անվան գրադարանում:

Փառատոնն ունի 6 մրցութային ծրագիր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային գովազդ, ինչպես նաեւ մանկական ընտրություն:

Բացման արարողությունը կլինի  “Մոսկվա” կինոթատրոնում, իսկ փառատոնի շրջանակներում կներկայացվեն մրցութային եւ հատուկ ծրագրեր, բացօթյա ցուցադրություններ են լինելու Սիրահարների այգում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ