26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘ՀԱՄԱՍ”-ը ռմբակոծում է նույնիսկ հրադադարի ժամանակ

Կահիրեում, ուր անհապաղ ժամանել էր ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, 3 օր շարունակ բանակցություններ էին ընթանում, որոնց արդյունքում նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Իսրայելը եւ Գազայի հատվածը հրադադար կնքեցին, գրում է “Комсомольская правда”-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում հայտնել են, որ Օբաման գովաբանել է Իսրայելի վարչապետին` հրադադար կնքելու Եգիպտոսի առաջարկն ընդունելու համար, քանի որ ավելի վաղ ինքը հենց նույն խորհուրդն էր տալիս վարչապետին: Օբաման միաժամանակ ընդգծել է իսրայելցիների` իրենց տարածքները պաշտպանելու իրավունքը:

Ինքը` Բենյամին Նետանյահուն, Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ “պատրաստ է հրադադարին հնարավորություն տալ”:

Սակայն Իսրայելը հրադադարը դիմավորեց ոչ միայն խաղաղ զբոսանքներով: Հրադադարից գրեթե անմիջապես հետո Իսրայելի հարավային տարածքները ռմբակոծման են ենթարկվել պաղեստինյան հրթիռների կողմից: “Գիտեմ, որ մեր քաղաքացիներից շատերն սպասում են ավելի զանգվածային ռազմական գործողության, ինչի կարիքը մենք հավանաբար կունենանք”,-հայտարարել է Նետանյահուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ