26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում հայերի ցեղասպանություն էր. ազգագրագետ

Հրանուշ Խառատյան

Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, խնկարկելով 1989-90 տարիներին հայերին հետապնդող  մարդկանց որպես հերոս, իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը:

Սա վկայում է այն մասին, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվել”,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողներին ասաց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով 1989-90թթ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին:

Խառատյանի համոզմամբ, մինչեւ ադրբեջանական իշխանությունները կատարվածին  հստակ գնահատական չտան եւ համապատասխան եզրակացություն չանեն, Ադրբեջանից ջարդարարի այս պիտակը չի ընկնելու: Ըստ Խառատյանի` Բաքվի ջարդերի տարելիցն այսօր չէ. ջարդերը պարզապես հունվար ամսին դարձել էին անընդմեջ եւ ավելի սրվել այս օրերին:

Ադրբեջանական ազգային ճակատը  “Մահ հայերին” կարգախոսով էր առաջնորդվում Բաքվի ջարդերի ժամանակ: Բանախոսն ավելացրեց. “Այսօր էլ Ադրբեջանում հայկական ազգանունը բավական է, որպեսզի մարդու կյանքը դժոխքի վերածվի, իսկ ազգանուն փոխելը բավականին թանկ հաճույք է: Սա հիշեցնում է Թուրքիայում ցեղասպանությունից հետո ստեղծված իրավիճակը”:

Հ. Խառատյանը,  պատմական անդրադարձ կատարելով`  նշեց, որ 1990թ. հունվարին Բաքուն հայերի համար վերածվել էր թակարդի` հայերի համար փակ էին օդանավակայանը, քաղաքից դուրս գալու բոլոր հնարավորությունները: “Զինվորականներն ու ոստիկանները ոչինչ չէին անում հայերին օգնելու համար”,- հավելեց բանախոսը, դատապարտելով նաեւ ԽՍՀՄ իշխանություններին, ով իմանալով Բաքվում տեղի ունեցող դեպքերի մասին որոշում էր կայացրել ոչինչ չձեռնարկել:

“ Միայն այն ժամանակ, երբ ժողովրդական ճակատը շրջափակեց իշխանությանը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշեց Բաքու զորք մտցնել` փաստորեն նման կերպ խնդիր էր դրվել փրկել իշխանությանը, այլ ոչ թե հայերին”,- հավելեց Խառատյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ