27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առնոն միշտ հայեցի է գրել. նա հունվարի 22-ին կդառնար 91 տարեկան /վիդեո/

Այսօր հայ անվանի երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 91 ամյակն է: Ծնվել է Երեւանում եւ հինգ տարեկանում նրա տաղանդը  նկատելով` Արամ Խաչատրյանը հորդորում է, որ Առնոն զբաղվի երաժշտությամբ: 1929-ին Բաբաջանյանն ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում:

1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում: 1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1956-ից  ապրել է  Մոսկվայում, որտեղ էլ 1983-ի նոյեմբերի 11-ին մահացել է:   Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերում` դասական, պոպ, ջազ:

Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) եւ դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող “Հայկական ռապսոդիան”գրել է 1950-ին: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` “Առաջին սիրո երգը”, “Երջանկության մեխանիկան”, “Հարսնացուն հյուսիսից” եւ այլն:

“Ինչ էլ գրեմ` ստացվում է հայեցի”,-մի առիթով ասել է Առնո Բաբաջանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ