27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհներ` լուսադեմին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 23-ի լուսադեմին, Իսակովի պողոտայի թիվ  52/1հասցեի մոտակայքում այրվել է Զավեն Սարգսյանին պատկանող “ՎԱԶ-21015” մակնիշի 09 ՍՍ 606 պետհամարանիշի ավտոմեքենայի ետեւի աջ անվադողը եւ դուռը:

Նույն օրը, ժամը 04.36֊-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող դիսպերտչերական կետի կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը  04.49-ին, մարվել  04.58֊-ին: Այրվել է թիվ 2 երթուղու դիսպերտչերական կետի կրպակը` 5 քմ:

Ժամը 05.37-ին  ԱԻ նախարարության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին` “CPS” բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող “ՎԱԶ֊2170″ 41 ՏD 11պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Ժամը 05.53-ին էլ հեռախոսազանգով ԱԻ նախարարության հերթապահին տեղեկացրել են, որ Արտաշիսյան թիվ 60շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակից ծուխ է դուրս գալիս: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  Պարզվեց, որ ավտոտնակը նույն շենքի 33֊-րդ բնակարանի բնակիչ Կ. Գրիգորյանինն է: Ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր եւ Ա. Կարապետյանին պատկանող “ՎԱԶ֊ 2106” մակնիշի 09 ԼԼ 844 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ