27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կադրային փոփոխություն` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արմեն Վանցյանը:

Հետաքրքիր է, որ նա Ալիկ Սարգսյանի կադրը չէր եւ նրան նշանակել էր հենց ինքը` Վովա Գասպարյանը: Արմեն Վանցյանին փոխարինելու է ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40  րոպեից նոր պետը ներկայացվելու է Կոտայքի ոստիկաններին: Չի բացառում, որ Վաթյանը ոչ թե ուղարկվի կադրերի ռեզերվ, այլ դառնա Նոր Նորքի ոստիկանապետը:

Այս փոփոխությունը հետաքրքիր է  նրանով, որ արվեց փետրվարի 12-ին  կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ այստեղ   հիմնական պայքարը ծավալվելու է Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին հանրապետական, մարտի 1-ի դեպքերից հետո ազատազրկված Սասուն Միքայելյանի եւ ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի միջեւ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ