27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Աշոտյանը հիշում է

‎ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշել է, թե ինչերի միջով է անցել Հայաստանը և ինչեր են կատարվել վերջին տարիներին աշխարհում: Սակայն այս ամենին զուգահեռ Հայաստանը պահպանելու է իր պետականությունը:

‘5 տարի. փորձությունների ճանապարհով դեպի ուժեղ պետություն և արժանապատիվ քաղաքացի
Հայացք եմ նետում 2008-ից առ այսօր մեր` միասին անցած ճանապարհի մասին: Անհանգիստ, փոթորկալից տարիներ, որոնք վճռորոշ դարձան Հայաստանի պետականության պահպանման համար:
2008 թվական, մարտի 1` եղբայրասպան աղետ, հասարակության պառակտում, որից հետո յուրաքանչյուրս իր մեջ հարց էր տալիս. այս ուր հասանք, ինչու և ում համար:
2008 թվական, օգոստոսի 8` ռուս-վրացական պատերազմ, տարածաշրջանային լարվածություն, խորացած կոմունիկացիոն մեկուսացում, տնտեսական ահռելի վնասներ, աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ:
2009 թվական` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կործանարար ալիքը հասավ Հայաստան: Տնտեսական անկում, սոցիալական բեռի սաստկացում, մեր կյանքը դարձավ էլի ավելի դժվար: Կառավարությունը ստիպված էր աշխատել “արտակարգ իրավիճակի” ռեժիմում, պահելով տնտեսությունը վերջնական փլուզումից:
Այս ամենին զուգահեռ տեկտոնիկ քաղաքական տեղաշարժեր Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Առաջավոր Ասիայում, եվրասիական ողջ մայրցամաքում:
Այս մարտահրավերներից յուրաքանչյուրը բակական կլիներ խարխլելոււ մեր պետականության հիմքերը, կասեցնելու նոր Հայաստանի զարգացումը, Արցախի հնարավոր կորուստի հանգեցնելու, ձախողված պետությունների շարքում դասվելու համար:
Բայց մենք դիմացանք, հաղթահարեցինք այս բոլոր խնդիրները ՄԻԱՍԻՆ: Պահպանեցինք պետականությունը, ամրացրեցինք Արցախը, ամոքեցինք վերքերը, դեն նետեցինք արկածախնդրությունը, սովորեցինք ավելի հանդուրժող լինել ու ազատ ապրել, կառուցելով ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Շարունակելի’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ