26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Իրենց նպատակն այն է, որ ՀՌԱԿ-ը չմասնակցի ընտրություններին”. Հ. Առաքելյանը հասել է 7-րդ ֆաքսին /վիդեո/

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը Արդարադատության նախարարությանը մեղադրում է կուսակցության գործունեությունը խաթարելու մեջ: Նրա պնդմամբ` ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունը միտումնավոր կերպով մերժում է ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը: Հերթական`20-րդ մերժումը ՀՌԱԿ-ն ստացել է երեկ, որի կապակցությամբ պատրաստվում է դիմել դատարան:

Հարություն Առաքելյանի խոսքով, ՀՌԱԿ-համագումարն ու կուսակցության կառույցները ատենապետ են ընտրել իրեն, մինչդեռ արդարադատության նախարարությունը ատենապետի պաշտոնական փոփոխությունը չի գրանցում եւ, Հարություն Առաքելյանի խոսքով, պաշտպանում է վարչապետի համերկրացի Էդվարդ Անտինյանին, որը ատենապետ է միայն թղթի վրա/ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հետ կուսակցությունների միավորման մասին հուշագիր է ստորագրել եւ հայտարարում է, որ Հարություն Առաքելյանը կապ չունի կուսակացության հետ,-խմբ/:

“Էս ամեն ինչը կապում ենք “Նաիրիտ”-ի հետ կապված մեր գործունեության հետ: Ես արդեն հասել եմ 7-րդ ֆաքսին, որը պատրաստ է եւ օրերս կհրապարակվի: Դա վերջինը չի լինելու ես դա խոստանում եմ”,-հայտարարել է Հարություն Առաքելյանը ու հավելել. ”Մենք որեւէ խնդիր չունենք արդարադատության նախարարության հետ: Իրենց ուզածն այն է, որ մենք դատարան մտնենք”: Բանախոսը նշել է, որ արդարադատության նախարարությունը սրանով փորձում է ՀՌԱԿ-ին զրկել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ դատական պրոցեսը առնվազն մինչեւ ամառ կարող է ձգվել:

“Իրենց նպատակն այն է, որ ՀՌԱԿ-ը չմասնակցի ընտրություններին: Տիգրան Սարգսյանի հարազատ ընկեր Հրայր Թովմասյանը լավություն է անում իր գործընկերոջը` պարալիզացնելով մեր գործունեությունը”,-հայտարարել է Հարություն Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Հարություն Առաքելյանը արդեն 6 ֆաքս է հրապարակել, որոնցում վարչապետին “Նաիրիտ”-ի հետ կապված չարաշահումների մեջ է մեղադրում: Հավելենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն` Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումներն ուսումնասիրելու եւ քրեական գործ հարուցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ