26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սաքունցի հայցի քննարկումը ընդդեմ ոստիկանապետի հետաձգվեց հանուն ՀԱԿ-ի

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված դատական հայցի քննությունը հետաձգվել է:

Այդ մասին միջնորդություն ներկայացրեց Արթուր Սաքունցը, քանի որ նրա ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը ներգրավված է այլ դատական նիստում: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստի օրը դեռ չի նշանակվել:

Իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը մասնակցում է ՀԱԿ երիտթեւի անդամ Տիգրան Առաքելյանի դատավարությանը, որն այս պահին դեռ շարունակվում է նույն դատարանում:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը գտնում է, որ ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար աշխատելիս` մի քանի  հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ