20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի Սասունը մենակ է մնացել. Ավանգարդ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես վկայում են “Ավանգարդ”-ի իրազեկ աղբյուրները, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ մրցակցության մեջ մտնող Սասուն Միքայելյանը գրեթե մենակ է մնացել:

Նրան չեն աջակցում ընդդիմադիր մի շարք ուժեր, իսկ հրազդանցիների մեծամասնությունն էլ հակված է իր ձայնը տալ գործող քաղաքապետին: “Կիրառելով ընտրական “յուրատիպ”  մեխանիզմներ` Սասուն Միքայելյանի մտերիմները հայտարարել են, թե գործող քաղաքապետի նախընտրական շտաբը ղեկավարում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ինչն էլ նրանց համոզել է, թե այստեղ արդար ընտրություններ չեն լինելու: Իսկ մարզպետ Շահգալդյանը հերքում է շտաբը ղեկավարելու մասին լուրերը”,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ  Henaran.am–ի տվյալներով, թե ՀԱԿ-ում, թե ՀՀԿ-ում վճռական են տրամադրված, եւ երկուստեք հայտարարել են, որ ամեն ինչ անելու են հաղթանակի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ