26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակին օրն է /վիդեո/

Այսօր  Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 1945-ի հենց այս օրը` հունվարի 27-ին, սովետական զորքերն ազատել են Աուշվիցը` ֆաշիստների ամենամեծ մահվան ճամբարներից մեկը: Ազատման պահին այնտեղ կենդանի էր մնացել ընդամենը 3 հազար բանտարկյալ:

Միայն այս ճամբարում պահվել է գրեթե 4 մլն մարդ, որոնցից 2,5 միլիոնին այրել են: Այստեղից էլ առաջացել է “հոլոքոստ” եզրույթը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է “ողջակիզում”: “Հոլոքոստ” բառն առաջին անգամ օգտագործվել է ամերիկյան մամուլում` դեռեւս 60-ականներին:

Հոլոքոստի կրակներում հրեա ժողովուրդը կորցրեց իր ազգի գրեթե մեկ երրորդը` 6 մլն մարդ: Այս ողբերգությունը կոչում են նաեւ Շոա` վթար:

Մինչ այժմ հայտնի չէ ֆաշիստների զոհերի ճշգրիտ թիվը`  հրեաներից, լեհերից, գնչուներից, ռուսներից, ինչպես նաեւ այն ազգերից, որոնք “ընդգրկված” չէին արիական ցեղի մեջ:

Տեսանյութը խորհուրդ է տրվում դիտել միայն 18 տարին լրացած անձանց.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ