26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘Սարդարապատ’ շարժումը մտադիր է Հայաստանում այլընտրանքային իշխանություն ստեղծել

‘Քանի դեռ ընդդիմադիր և իշխանամետ քաղաքական ուժերը նախապատրաստվում են ‘մայիսյան ներկայացմանը’, մեր  շարժումը զբաղված է այլընտրանքային իշխանության ձևավորմամբ և շատ շուտով կներկայացնենք այլընտրանքային իշխանության հայեցակարգը, ինչպես նաև դրա կադրային բանկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով` առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմադիր, այլ բան չի մնում անել` քան ընտրություններին մասնակցելը: Եվ դրանով իսկ բոլոր այդ խամաճիկային ուժերը դառնում են ներկա վարչակազմի աջակիցը` օրինականացնելով դրա վերարտադրությունը:

Բանախոսը նշեց, որ  ‘Սարդարապատ՚’ շարժումը մտադիր է այլընտրանքային իշխանություն ստեղծել Հայաստանում:

Անդրադառնալով Հայոց բանակի 20-րդ տարեկիցին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց.’ Մենք պարբերաբար ականատեսն ենք եղել այս տարիների ընթացքում, այսօր էլ ևս ականատեսն ենք, թե ինչ-որ շրջանակներ ինչպես են փորձում վարկաբեկել մեր բանակը’:

Նա դեմ է  բանակի հանդեպ այն քննադատությունը, որը նպատակ ունի թուլացնել ու քանդել պետությունը, սակայն կառուցողական քննադատությունը տեղին է, այնպես որ, ըստ Սեֆիլյանի, հասարակությունը պետք է կարողանա տարբերել թացը չորից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ