26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ճնշումներ գործադրելու ոչ անհրաժեշտություն ունի, ոչ էլ` ցանկություն.Արտակ Զաքարյան

‘’Հասարակության համար կուսակցությունների միջև ծրագրային պայքարը գնալով կարևորվում է և դառնում որոշիչ գործոն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցության` բանավեճերից խուսափելու մասին կարծիքին:

Նրա խոսքով` ՛՛Հանրապետականը՛՛,  որպես զանգվածային կուսակցություն, եղել է նվազ պոպուլիստ և առավել իրատես: ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ իր կուսակցության նախընտրական նպատակը ոչ թե  բանավիճելն է ու ինչ որ բան ապացուցելը, այլ հասարակությանը ներկայացնելը կուսակցության ծրագրային այն դրույթները, որոնք հնարավորություն կտան երկրին զարգանալ և բարեփոխվել:

‘’Իհարկե բանավեճից խուսափել չի լինի, սակայն գերխնդիրը հասարակության հետ երկխոսելն է և ոչ բանավիճելը: Քաղաքական ուժերը յուրատեսակ քննություն պիտի անցնեն հասարակության առջև, ինչը միայն բանավիճելով չի արվում’’,- կարծիք հայտնեց Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի այն ակնարկին, թե ԲՀԿ-ն ճնշումների է ենթարկվում ՀՀԿ-ի կողմից, Արտակ Զաքարյանն ասաց.’’ Չգիտեմ, թե իմ հարգարժան գործընկերը որտեղ է ճնշումներ տեսել, քանի որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը ճնշումներ գործադրելու ոչ անհրաժեշտություն ունի, ոչ էլ` ցանկություն’’:

Արդյոք նոր խորհրդարանում կոալիցիոն ձևաչափը կշարունակի գործել, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ կանխատեսումներ անել:’’ Կոալիցիոն ձևաչափը իր գոյության իրավունքը վաստակել է, այլ հարց է, որ պատասխանատվության տեսանկյունից նկատելի է անհավասարություն, քանի որ վերջին 10 տարիներին ամենապատասխանատու պահերին ՀՀԿ-ն մնացել է մեն-մենակ’’:

Արտակ Զաքարյանը նշեց նաև, որ իշխող կուսակցությունը կայուն զարգացման առումով ունեցել է առաջընթաց: ‘’Մեր կուսակցության ծրագրային բարեփոխումները բերելու են մի իրավիճակ, ուր կլինեն կադրային փոփոխություններ,  նոր որոշումներ, նոր մոտեցումներ՝ սոցիալ, կրթական, հոգևոր-մշակութային  ոլորտներում:

Մենք նպատակ ունենք կառուցել հանրային շահի վրա կառուցված հասարակություն’’,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ