26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘’Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունը սկսում է իր տարածքից’’. Տարոն Մարգարյան

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ  անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում:

‘’Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքները’’,-նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ  կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք:

Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ