08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի էջը ԵԽԽՎ-ում կարելի է համարել փակված. Ն. Զոհրաբյան

“Ես սա համարում եմ ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի կարեւոր անհաջողություններից մեկը”,-  Henaran.am –ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ ԵԽԽՎ նորընտիր բյուրոյի որոշմանը, ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նորընտիր բյուրոյի նիստին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի առաջարկով որոշում է ընդունվել, որով նախատեսվում է ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցին անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ քննարկելուց հետո միայն:

“Երկու տարի զբաղեցնելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնը` Չավուշօղլուն բացառապես փորձեց այդ պաշտոնն օգտագործել թուրք-ադրբեջանական շահերի տիրությում խնդիրներ առաջ մղելու համար:

Շատ ուրախ եմ, որ նորընտիր նախագահը հասկացավ, որ  ժամանակն է ԵԽԽՎ-ն վերադարձնել իր հիմնարար արժեքներին եւ հետ կանգնել այն գործունեությունից, որը փորձում էր արմատավորել Չավուշօղլուն` այն է երկակի ստանդարտներ, սուբյեկտիվիզմ եւ սեփական ու հարեւան երկրի շահերի առաջ մղում”,- Henaran.am –ի հետ զրույցում շարունակել է Նաիրա Զոհրաբյանը,  նշելով, որ  նորընտիր բյուրոյի որոշումը, որտեղ որոշիչ է եղել Ժան-Կլոդ Մինյոնի ձայնը, շատ կարեւոր է:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամի գնահատմամբ, ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի էջը ԵԽԽՎ-ում այլեւս կարելի է համարել փակված:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ