27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Կամբոջայի դրոշով “Vera” բեռնատար նավը, որը Ռուսաստանից ուղեւորվելիս է եղել թուրքական Ալիագա նավահանգիստ, խորտակվել է Թուրքիայի սեւծովյան ափի մոտ, հայտնում է “РИА Новости”-ն: 2 նավաստի փրկվել են, անձնակազմի 9 անդամներ անհայտ կորած են համարվում:

“ИТАР ТАСС”-ի հաղորդմամբ` բեռնավորված նավը շարժվել է Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներից մեկից եւ խորտակվել Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու եղանակային վատ պայմանների պատճառով: Նավը խորտակվել է ափից մեկ ծովային մղոն հեռավորության վրա:

“Associated Press”-ը հայտնում է, որ նավի անձնակազմը կազված է եղել  Ուկրաինայի 10 եւ Վրաստանի 1 քաղաքացիներից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ