27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խորհրդարան էր եկել պատգամավոր մայրիկի հետ /ֆոտո/

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր պատգամավորներից եւ նիստը լուսաբանող լրագրողներից բացի մասնակցում էր երկամյա Լուիզան:

Կհարցնեք, թե ի՞նչ գործ ուներ փոքրիկ աղջնակը խորհրդարանում: Լուիզան Ազգային Ժողով էր եկել պատգամավոր մայրիկի ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

Բանն այն է, որ  Լուիզային խնամող չի եղել եւ բազմազավակ պատգամավոր մայրիկն ստիպված նրան իր հետ աշխատանքի է բերել: “Առաջին անգամն է, որ երեխայի հետ եմ, մյուս երեխաս ջրծաղիկով հիվանդ է: Նրան տատիկն է խնամում”,-Henaran.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նկատենք, որ Լուիզան չէր աղմկում, լուռ նստած մայրիկի գրկում` նկարում էր, միայն երբեմն պատգամավորների ելույթներին զուգահեռ մանկական նուրբ ձայն էր լսվում:

“Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ կատակում էր, թե .”Բոլորից ուշադիր երեխան է լսում”:

Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերով հանձնաժողովը օրակարգային այլ հարցերի թվում այսօր կքննարկի ԱԺ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների առաջարկությամբ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ