20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, ուրեմն չեք կերել ԲՀԿ-ի աղաբլիթը/ֆոտո/

Հայաստանի չամուսնացած երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, հոգ չէ, այդ հարցում ձեզ կօգնի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը

Սպիտակ ձիու վրա նստած ձեր ասպետին կամ սափորով սառը ջուր մատուցող գեղեցկուհի հարսնացուին գոնե երազում դուք կտեսնեք, եթե ուտեք ԲՀԿ-ական երիտասարդների բաժանած աղաբլիթը:

Այսօր` երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնի նախօրեին, ԲՀԿ-ական երիտասարդները կարմիր ու սպիտակ փուչիկներով զարդարված մեքենայով  շրջում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի աշխույժ երաժշտության ուղեկցությամբ աղաբլիթ բաժանում /ժողովրդական ավանդության համաձայն, տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում եւ երազում տեսնում իրենց ընտրյալին,- խմբ./:

Լուսանկարները` սիրողական:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ