27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի զինդատախազի տեսողությանը վտանգ չի սպառնում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել “Ժողովուրդ”-ի տեղեկությունը:

Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. “Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք` դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված էլ չի եղել”: “Այնուամենայնիվ մենք Կոստանյանին շուտափույթ առողջություն ենք մաղթում”,- եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ