22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին/վիդեո/

image_11473

Յուդի Չու եւ Ֆրենկ Վուլֆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վուլֆը եւ Ջուդի Չուն նշել են Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի տարելիցի մասին` այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ շարունակական բնույթ կրող սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ամերիկայի հայերը եւ հայամետ շահառուները կոչ են արել Կոնգրեսի անդամներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բացահայտորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ազատությունը:

Ջուդի Չուն իր ելույթում նշել է, որ 1988-90-ը հայ ազգը Ադրբեջանի կազմակերպած ռասայական սպանդների թիրախն էր: Նա ընդգծել է, որ ադրբեջանցիների իրագործած վայրագությունը դեռեւս մնում է նրանց մեջ, եւ որ Ադրբեջանն այժմ թարմացնում է իր արսենալը` ղարաբաղյան հակամարտության հարցում այն հանդես բերելու համար:

Սումգայիթի եւ Բաքվի ջարդերով սկսվեց Ադրբեջանի` 2 տասնամյակ ընթացող ագրեսիան, որի ընթացքում նա հրահրեց ղարաբաղյան պատերազմը եւ պարտվեց: Բաքուն սկսեց իր նավթային հարստությունը ծախսել մեծ քանակությամբ զինամթերք գնելու վրա, որը, նրանց ղեկավարների խոսքով, այն ժողովուրդներին նվաճելու համար է, ովքեր այդ տարածքներում ապրել են հազարավոր տարիներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ