27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞ր քաղաքական ուժի հետ են ցանկանում հանդես գալ ‘Ազատ դեմոկրատները’

‘’Ես հանդիպել եմ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քննարկել ենք շատ հարցեր: Եվ մենք գտնում ենք, որ ‘’Ժառանգությունը’’ այն քաղաքական ուժն է, որը վերջին տարիներին կարողացավ լիարժեք իրեն դրսևորել: ‘’Ազատ դեմոկրատները’’ ‘’Ժառանգության’’ հետ գաղափարական շատ ընդանրություններ ունի: Կա հասարակական պահանջարկը այդ երկու ուժերին տեսնել միասին’’, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ‘’Ազատ դեմոկրատներ’’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին հանդես գալու դեպքում, 2 կուսակցությունները հանգիստ կհավաքեն 5 տոկոսի շեմը,եւ այդ հանգամանքը կօգտագործվի որպես գործիք` ճիշտ նշանակետին հասնելու համար:

‘’Հուսով եմ , որ և ‘’Ազատ դեմոկրատները’’ եւ‘’Ժառանգությունը’’ կկարողանան քաղաքական կամք դրսեւորել եւ հանդես գալ միասին’’,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա համոզմամբ` կարևոր հարցերի շուրջ, ասենք` արտագաղթի կասեցման, արդար ընտրությունների հետ կապված,  կուսակցությունը անպայման կհամագործակցի շահագրգիռ քաղաքական ուժերի հետ` անգամ  այն ուժերի հետ, որոնց հետ կան գաղափարական տարաձայնություններ: Սակայն դաշինք հնարավոր է միայն այն քաղաքական ուժի հետ, որի հետ կան գաղափարական ընդանրություններ:

‘’Ինչպե՞ս կարող ենք մենք դաշինքով հանդես գալ, օրինակ ՀՅԴ-ի հետ, դա հնարավոր էլ չէ, քանի որ այն դաշինքը, որը հիմնված չէ գաղափարական հենքի վրա` արհեստական է, հետևաբար` կարճաժամկետ’’,- համոզմունք հայտնեց Խ.Քոքոբելյանը: Նա նշեց, որ իրենց կուսակցության համագումարը լինելու է մարտի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրադառնալով կուսակցության նախընտրական ցուցակին, ‘’Ազատ դեմոկրատներ’’-ի նախագահն ասաց, որ կաևորելով հանդերձ ցուցակների հարցը, իրենք դա ամենավերջին հարցն են համարում, ինչևէ Քոքոբելյանի խոսքով, ցուցակում ընդգրկվելու են  քաղաքական կշիռ ու փորձառություն ունեցող մարդիկ:

‘Շատ ռեալ եմ գնահատում ընտրություններին հաջող մասնակցության մեր հնարավորությունները, քանի որ մեր կուսակցությունում հավաքված են մարդիկ, որոնք երկար տարիներ նախընտրական շտաբեր են ղեկավարել, այդ մարդիկ քաղաքական մենեջմենթի իմացության տեսանկյունից լավագույնն են և ի զորու են պատշաճ ընտրություններ կազմակերպել’,- եզրափակեց Խ.Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ