23 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ազգային ժողովում մոռացված էր, ՛՛պրեմիա՛՛ էլ չտվեցին

image_11413

Գրիգոր Հարությունյան

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին Henaran.am-ը  տեղեկացրել էր, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի օգնական Գրիգոր Հարությունյանը աշխատելու է Գագիկ Ծառուկյանի “Կենտրոն” հեռուստաընկերությունում:  Այն ժամանակ Գրիգոր Հարությունյանը հերքել էր ասելով, որ պարզապես օգնում է հեռուստատեսության  իր ընկերներին:

Այսօր Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվել է պատգամավորի օգնականի պաշտոնից եւ տեղափոխվել “Կենտրոն” հեռուստաընկերություն: “Վարելու եմ կիրակնօրյա լրատվական-վերլուծական ծրագիրը եւ մոտ մեկ ամսից` նոր եթերաշրջանի բացմանը ինձ արդեն կտեսնենք եթերում”,-ասաց նա:

Իսկ ինչու Գրիգոր Հարությունյանը հաղորդավարությունը գերադասեց պատգամավորի օգնականի պաշտոնից: Արդյոք օգնականի պաշտոնը ավելի բարձր չէր` հարցին, Գ. Հարությունյանը պատասխանեց.

“Ամենեւին, օգնականներն ԱԺ-ում մոռացված մարդիկ են` քիչ աշխատավարձով: Նույնիսկ տարեվերջյան պարգեւավճարումներ` օգնականներին չտվեցին: Կարծես նրանք ԱԺ աշխատակազմում չլինեն”:

Գրիգոր Հարությունյանը չթաքցրեց, որ “Կենտրոնում” մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանալու , քան ԱԺ-ում էր: “Բնականաբար նաեւ այդ էր պատճառը, որ ես նախընտրեցի հաղորդավարի գործը”,-ասաց Գ. Հարությունյանը:

Ի դեպ,  վաղվանից “Կենտրոն” հեռուստաընկերությամբ եթեր է գնալու “Բաց աչքերով” հրապարակախոսական հաղորդաշարի առաջին թողարկումը: Այն վարելու է ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը:

Վերջինս Henaran.am- ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների հետ ընդհանրապես հաղորդաշարը կապ չունի: Պարզապես բաց քննարկումներ են անելու, չի բացառվում նաեւ ուղիղ եթերներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ