27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Կենտրոնի” Պետրոսը ԲՀԿ-ով պատգամավոր. Առավոտ

“Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, հակառակ պարագայում չեմ տեսնում”,- “Առավոտի”հետ զրույցում պատասխանելով թերթի հարցին` ի՞նչն է իրեն մղում դեպի քաղաքականություն, ասել է “Կենտրոն” հեոուստաընկերության “Ուրվագիծ”հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:

Պետրոս Ղազարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի հետ քննարկել է այդ հարցը, նաեւ ԲՀԿ-ում են խնդիրը լսել, եւ Պետրոս Ղազարյանի խոսքով, ինքը կլինի ԲՀԿ  համամասնական ցուցակում: “ Սա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ, կարծում եմ, այս դեպքում մենք ընտրելու ենք ոչ թե սովորական Ազգային ժողով, այլ ընտրում ենք մեր ապագան: Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, եւ այս իրավիճակում ԱԺ-ի դերը ուղղակի բացառիկ”,-ասել է Պոտրոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ