27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոդելը “գերազանցել” է նույնիսկ 90-60-90-ը /վիդեո/

Ռումինացի 30-ամյա մոդել Յոհաննա Սփանգենբերգը հավանաբար ամենանիհար աղջիկն է աշխարհում: Նա կշռում է 38 կգ, ունի 167 սմ հասակ, իսկ նրա գոտկատեղի տրամագիծն ընդամենը 50,8 սմ է: Ընդ որում` նա պնդում է, որ ուտում է օրական 3 անգամ` ներառյալ յուղոտ կերակուրներ, չիփս, պիցցա:

“Ես  իմ ամենօրյա ճաշացանկում անպայման ներառում եմ նաեւ շոկոլադ: Պարզապես շատ փոքր ստամոքս ունեմ եւ եթե շատ  եմ ուտում, ինձ վատ եմ զգում,”- մեկնաբանել է մոդելը:

Աղջիկը նորմալ քաշով  է ծնվել, ծայրահեղ  նիհարության հասել է դեռահասության շրջանում: Մոդել դառնալ նրան համոզել է գերմանացի ամուսինը այն բանից հետո, երբ կնոջ նկարները տեղադրելով  սոցկայքում` զգացել է, թե ինչ ցնցող տպավորություն է նա թողնում մարդկանց վրա:

http://youtu.be/wWn184Xv2mQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ