25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ռադիոհայ՛՛-ի Անդրեասը այս անգամ պատգամավոր չի ուզում դառնալ

Ռադիոհայ”-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե առաջիկայում մեծ քաղաքականություն է մտնելու եւ մտադիր է պատգամավորության թեկնածու առաջադրվել: Այդ իսկ պատճառով վտանգի տակ է նաեւ ռադիոկայանի գործունեությունը:

Որոշ լուրերի համաձայն, մայիսից ռադիոկայանը չի գործելու: “Ոչ, առայժմ չեմ ուզում պատգամավոր դառնալ, ես նպաստելու եմ արդար ընտրությունների կայացմանը”,-ասաց նա: Ա. Ղուկասյանը չթաքցրեց, որ ինքը “Անհատ քաղաքացիների միություն”շարժման նախաձեռնողներից է, եւ չի բացառվում, որ այդ շարժումը հետագայում կուսակցություն դառնա:

“Նախաձեռնությունը համախմբելու է բոլոր այն ուժերին, ովքեր մեր երկրի բարեփոխումների կողմնակից են”,-նշեց Ղուկասյանը: Վերջինս չի կարող ասել, թե նորաստեղծ շարժումը ում կսատարի խորհրդարանական ընտրություններում, սակայն Անդրեաս Ղուկասյանը հաստատ ոչ մի ուժի չի օգնելու:

Ինչ վերաբերում է ռադիոկայանին, ապա սեփականատերը Ղուկասյանի կինն է` Անահիտ Թարխանյանը, որ գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունի: “Գործունեության թույլտվությունը մինչեւ 2013թ-ն է, եւ մենք շարունակելու ենք աշխատել”,-ասաց Ղուկասյանը:

Պարզապես այս պահին ռադիոկայանը տարածքի խնդիր ունի: 2000թ-ին` 10 տարի ժակետով Երեւանի քաղաքապետարանը անհատույց տարածք է տրամադրել ռադիոկայանին:

Հիմա շենքի այդ հատվածը նորոգվել է, եւ ռադիոյի տնօրինությանը առաջարկվում է մի այլ, չնորոգված տարածք: ” Չնայած սեփականատերը փոխվել է, բայց կարծում եմ “լեզու” կգտնենք ու կմնանք նույն տարածքում, իհարկե անհատույց: Լրատվամիջոցները պետք է գործեն ազատ ու պայմաններ է պետք”,-մեր զրույցի վերջում ասաց Ա. Ղուկասյանը` նշելով, որ նույն խնդրի առաջ կանգնած է ռադիոկայանի հարեւանությամբ գործող “Առկա” գործակալությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ