29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը բանակում գրանցված մահերից եւ առաջիկա ընտրություններից է խոսել

image_11287

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին:

‘Այդ միջադեպերի հիմքում ընկած են ոչ միայն միջանձնային հարաբերությունների կանոնների խախտումները: Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաև այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը և որքանով անվտանգ են  օգտագործվում այդ պայմանները’,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` նման թերացումների համար իր պաշտոնավարման շուրջ 3,5 տարիների ընթացքում տասնյակ  զինվորականներ են պատասխանատվության ենթարկվել:

‘Ղեկավար կազմից ազատվել են շուրջ 10 պաշտոնյաներ, պատժվել են 10 վարչության պետեր, 30 զորամասի հրամանատարներ’,- նշեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ  ոչ մի հրամանատար երբևիցե չի ուզի, որ իր զորամասում արտակարգ պատահար գրանցվի:

Ինչ վերաբերում է քրեական գործընթացներից ծնողների դժգոհությանը, ապա Սեյրան Օհանյանը նշեց, որ որքան էլ իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, ծնողները միշտ էլ կդժգոհեն, քանի որ նրանք, ըստ նախարարի, մաքսիմալն են ուզում:

‘Հասկանալի է նրանց պահանջները, նրանք երեխա են կորցրել: Մենք անում ենք ամեն ինչ, որ ծնողների առջև ազնիվ ու արդար լինենք’,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նախարարը նշեց, որ զինված ուժերի յուրաքանչյուր զինվոր նախ և առաջ ՀՀ քաղաքացի է, ուստի նրանցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել ընտրություններին, սակայն միևնույն ժամանակ պետք է բանակում  քաղաքական չեզոքություն պահպանվի ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ