26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոլ Մաքքարտնիի անվանական աստղը եւս հայտնվեց Փառքի արահետում /վիդեո/

Սըր Փոլ Մաքքարտնին վերջապես արժանացել է իր անվանական աստղին Հոլիվուդի Փառքի արահետում:

Մաքքարտնին “The Beatles”-ի նադամներից վերջինն էր, որն արժանացավ այս պատվին, քանի որ Փառքի արահետում արդեն կան Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի եւ Ռինգո Սթարի անվանական աստղերը: Բացի այդ, 1998-ից կա նաեւ “The Beatles”-ի անվանական աստղը:

Սըր Փոլը, ելույթ ունենելիս իր  աստղի տեղադրման հանդիսավոր  արարողությանը, շնորհակալություն է հայտնել “The Beatles”-ի մյուս 3 անդամներին, որոնք օգնել են իրեն հայտնի դառնալ:

Փետրվարի 10-ին Մաքքարտնին կարժանանա նաեւ “MusiCares” մրցանակին, իսկ փետրվարի 12-ին ելույթ կունենա “Գրեմմիի” 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

2012-ի հունիսին լրացավ նախկին բիթլի 70-ամյակը, որի կապակցությամբ նա մտադիր է թողարկել երախտիքի ալբոմ, որի երգերը նրա հետ կձայանագրեն մի շարք հայտնի երաժիշտներ: Իսկ նրա վերջին` “Kisses on the Bottom” ալբոմը թողարկվել է փետրվարի 7-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ